00:00:00

Կորոնավիրուսից մահացած երկու անձինք տղամարդ են. դեպքերից մեկը եղել է Մարալիկում

12:09, 20 ապրիլ 2020

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք և 2 մահ: ArmDaily.am-ի հետ զրույցում ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ մահացածները  62 և 90 տարեկան են և երկուսն էլ տղամարդ: Հարցին՝ ի՞նչ ուղեկցվող խրոնիկ հիվանդություններ են ունեցել հիվանդները, Նիկողոսյանը  նշեց.«Այլևս չենք նշելու խրոնիկ հիվանդությունները, որովհետև հարազատների հետ խնդիրներ են լինում՝ մարդկանց նույնականացման հետ կապված: Բայց հիվանդությունները բոլոր այն խրոնիկ հիվանդություններն են, որոնք մենք նշել ենք՝զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ և այլն: Նույն խրոնիկ հիվանդություններն են»: Հարցին՝ ո՞ր հիվանդանոցներում է մահվան դեպքերը գրանցվել, խոսնակը նշեց, որ հիվանդանոցները նույնպես այլևս չեն նշվելու.«Քանի որ  ծանր դեպքերը տեղափոխվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ու մահերը հիմնականում այնտեղ են գրանցվում, արդեն հիվանդանոցի անվան հետ է խաղ լինում, ստացվում է՝ բոլոր մահերն այնտեղ են»: Նշենք, որ 90 ամյա մահացած հիվանդը Շիրակի մարզի Մարալիկ համայնքից էր: Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել էր, որ 90 -ամյա տարեց մարդն ուներ նաև ծերունական խնդիրներ: Նա նշել էր, որ արագ նմուշառում է իրականացվել նրանից, որպեսզի հաստատման դեպքում նրան հիվանդանոց տեղափոխեին՝ իր ընտանքի անդամի հիվանդասենյակ, սակայն թեստավորման դրական արդյունքներից մեկ ժամ անց 90- ամյա քաղաքացու մոտ մահ է գրանցվել: ArmDaily.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր