Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ սա ևս մեկ անգամ փաստում է, որ պետական կառավարման համակարգում կա կառավարման որակի խնդիր: Շատ տեղերում միջինից ցածր է այդ մակարդակը:
«Նույն ինքը՝ վարչապետը, ամիսներ առաջ կառավարության նիստում ասաց, որ տարբեր նախարարություններից գալիս են տարբեր փաստաթղթեր՝ դպրոցական մակարդակի: Սա արդեն արձանագրել ենք, և շատ օրենքների նախագծերի մասին եզրակացություններ գալիս են ոչ հեռու այդ մակարդակից, ինչին մեքն միշտ ականատես ենք եղել»,- նշեց Մելքումյանը:
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ ով թավիշը չարաշահել է, պետք է դուրս շպրտվի պետական համակարգից, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում թավիշը չարաշահել, ինձ համար դա անհասկանալի ձևակերպում է: Ես չգիտեմ՝ թավշյա պաշտոնյաներ են, թե ոչ թավշյա, իմ կարծիքով պետք է ելակետը չլինի այն՝ դուք թավշյա պաշտոնյաներ եք, թե ոչ թավշյա: Ելակետը պետք է լինի այն՝ դուք պրոֆեսիոնալ եք, թե ոչ պրոֆեսիոնալ: Թավշյա այնքան ոչ պրոֆեսիոնալներ կան, ինչի արդյունքը մենք տեսնում ենք պարբերաբար, ինձ համար ելակետը դա պետք է լինի»: