00:00:00

Ավտովթար Դողս և Աղավնատուն գյուղերի խաչմերուկի մոտ. կա տուժած և զոհ

09:54, 20 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 19-ին, ժամը 22:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Դողս և Աղավնատուն գյուղերի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ Սարգիս Ա., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով ուղևոր Արա Ս.-ն (ծնված 1990 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր