Լսելով ոլորտի բազմաթիվ մասնագետների և ուղիղ եթերը կազմակերպող և ապահովող տեխնիկական ապարատի դիրքորոշումները կարելի է եզրակացնել, որ երկրի քաղաքական իշխանություններն այս առիթը փորձելու են օգտագործել Հանրայինում իրենց համար ցանկալի փոփոխություններ իրականացնելու և պայմանական <նախկիններից> մնացած կադրերից ազատվելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
«Հանրային հեռուստաընկերության եթերն իմ առջև հիմնականում փակ է եղել և՜ նախկին, և՜ նոր իշխանությունների պարագայում, իսկ Հանրայինը ինչպես եղել, այնպես էլ մնում է օրվա իշխանության քարոզչության և պրոպագանդայի հիմնական խողովակը։
Սակայն դա ինձ չի խանգարում կարծել, որ երեկվա արտահոսքի համար Հանրայինի գործադիր կազմը քավության նոխազ և իրավիճակի հիմնական պատասխանատու նշանակելը սխալ է, քանի դեռ չի անցկացվել անկախ ծառայողական քննություն և բացահայտված չեն արտահոսքի պատճառներն ու դրանց հիմնական պատասխանատուների կոնկրետ շրջանակը։
Լսելով ոլորտի բազմաթիվ մասնագետների և ուղիղ եթերը կազմակերպող և ապահովող տեխնիկական ապարատի դիրքորոշումները կարելի է եզրակացնել, որ երկրի քաղաքական իշխանություններն այս առիթը փորձելու են օգտագործել Հանրայինում իրենց համար ցանկալի փոփոխություններ իրականացնելու և պայմանական <նախկիններից> մնացած կադրերից ազատվելու համար։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրինությանը և լրատվական ծառայության պատասխանատուներին հորդորում եմ չընկրկել իշխանության ճնշումներին, չներկայացնել հրաժարականի դիմումներ և պահանջել անցկացնել հրապարակային ու թափանցիկ ծառայողական քննություն»,- գրել է նա։