00:00:00

Մարալիկում կորոնավիրուսից 90-ամյա կին է մահացել

17:50, 19 ապրիլ 2020

Մարալիկում երեկ գիշեր 90-ամյա կին է մահացել, որին հուղարկավորել են կորոնավիրուսով վարակվածության կանոնները պահպանելով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը՝ նշելով, որ պաշտոնապես չի կարող ասել,  թե կորոնավիրուս ախտորոշվել էր կնոջ մոտ, թե՝ ոչ: Քաղաքապետը հավելեց, որ ախտահանել են նաեւ գերեզմանոցին հարակից տարածքը: Նա նշեց, որ 90-ամյա կինը Սառնաղբյուր գյուղից էր, սակայն դստեր հետ էր բնակվում Մարալիկում: Նշենք, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Hraparak.am կայքի հետ զրույցում հաստատել էր, որ կինը վարակված է եղել կորոնավիրուսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր