00:00:00

Ռուսաստանում գտնվող զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ՌԴ-ում Հայաստանի դեպանությունը հայտարարություն է տարածել

18:01, 19 ապրիլ 2020

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՌԴ-ում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, որոնք զորակոչի տարիքի են և չեն կարողանում այս օրերին վերադառնալ Հայաստան: Դեսպանության հայտարարությունը՝ ստորև. «ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։ Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։ Տվյալներն ուսումնասիրելուց հետո քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր