00:00:00

Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

17:17, 19 ապրիլ 2020

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի կեսօրից հետո, 20-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ ապրիլի 19-ի կեսօրից հետո, 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը` +20 +22: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը` +3 +7, ցերեկը` +13 +17, Կոտայքի լեռներում գիշերը` +3 +7, ցերեկը` +13 +17, Կոտայքի նախալեռներում գիշերը` +7 +9, ցերեկը` +16 +18, Սեւանա լճի ավազանում գիշերը` +3 +7, ցերեկը` +13+17, Լոռիում գիշերը` +4 +9, ցերեկը` +14 +18, Տավուշում գիշերը` +6+11, ցերեկը` +18 +23, Արագածոտնի լեռներում գիշերը` +3 +7, ցերեկը` +13 +17, Արագածոտնի նախալեռներում գիշերը` +8 +10, ցերեկը` +20 +22, Արարատում գիշերը` +8 +11, ցերեկը` +21 +23, Արմավիրում գիշերը` +8 +11, ցերեկը` +21 +23, Վայոց ձորի լեռներում գիշերը` +3 +7, ցերեկը` +13+17, Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +8 +11, ցերեկը` +21 +23, Սյունիքի հովիտներում գիշերը` +8 +13, ցերեկը` +20 +25, Սյունիքի նախալեռներում գիշերը` +3 +8, ցերեկը` +15 +20, Արցախում գիշերը` +4 +9, ցերեկը` +15 +20 (հովիտներում գիշերը+9 +13, ցերեկը` +21 +26):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր