00:00:00

Մահացել է ռուս գրող Ալեքսանդր Կաբակովը

19:11, 19 ապրիլ 2020 Մշակույթ

76 տարեկան հասակում մահացել է խորհրդային և նոր ժամանակների գրող, ռուսաստանցի Ալեքսանդր Կաբակովը: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը` հղում տալով գրական քննադատ Աննա Նարինսկայային: «Վառ, սրամիտ, կյանքը և մարդկանց սիրող: Ցտեսություն: Ուժ ճկա ասելու մնաք բարով»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Նարինսկայան: Կաբակովը ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 22-ին Նոբվոսիբիրսկում: Նրա լրագրողական կարիերան սկսվել է 1972 թվականին` «Гудок» թերթում, հետո աշխատել է «Մոսկովյան նորություններ» պարբերականում, «Կոմերսանտ» հրատարակչական տանը, «Մայրաքաղաքային երեկոյան թերթ»-ում և «Նոր ականատես»-ում:
Վերջին տարիներին «Саквояж СВ» պարբերականի գլխավոր խմբագիրն էր:
Առաջին հայտնիությունը նրան բերել է իր «Չվերադարձողը» անտիուտոպիան: Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տաս տարի առանց նամակագրության իրավունքի» (1990թվական) և «Չվերադարձողը» (1991 թվական) ֆիլմերը: 2011 թվականին Եվգենի Պոպովի հետ համահեղինակությամբ հրապարակել է «Աքսենով» հուշագրությունը` նվիրված գրող և դրամատուրգ Վասիլի Աքսենովի: Այս գրքով նա և Պոպովը երկրորդ տեղն են զբաղեցրել «Մեծ գիրք» մրցանակաբաշխության ժամանակ: Կաբակովի ստեղծագործությունները տպագրվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Սկանդինավյան երկրներում, Ճապոնիայում և Չինաստանում: Ընդհանուր առմամբ նա մի քանի տասնյակ գրքեր է գրել 1989-ից 2018 թվականներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր