00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. բեռնատար Mercedes-ի թափքը ընթացքում վնասել է էլեկտրալարերն ու մասամբ թեքել էլեկտրասյունը

17:34, 18 ապրիլ 2020 Պատահարներ

Երեկ՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վարդան Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 001 TT 87 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Հասրաթյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց բեռնատարի ինքնաթափը ընթացքի ժամանակ բարձրացել և վնասել է էլեկտրասյունն ու էլեկտրալարերը, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով սյունը մասամբ թեքվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև «Երևան էլտրանս» ՓԲԸ-ի ծառայողները։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ Էլցանցի, «Էրքաղլույս» ՓԲԸ-ի և «Էլտրանս» ՓԲԸ-ի աշխատակիցները կարճ ժամանակում վերացրել են խնդիրը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր