00:00:00

Արտառոց վթար Ազգային ժողովի դիմաց. ЗИЛ-ը մասամբ հայտնվել է դիտահորում

22:54, 17 ապրիլ 2020 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ Կենտրոն թաղապետարանին պատկանող ЗИЛ մակնիշի 095 ԼՍ 64 համարանիշի ավտոմեքենան դիտահորի փլուզման պատճառով մասամբ կողաշրջվել է, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել են ՃՈ ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարի հետևի անվահեծանը հայտնվել է դիտահորի մեջ, քանի որ այն կառուցողները երևի «սիրտ ու հոգի են դրել» կառուցման համար, իսկ եթե որակյալ կատարեին աշխատանքները, ЗИЛ-ը այս օրը չէր ընկնի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր