00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. Նորագավիթում բախվել են Opel-ը, Lexus-ն ու Hyundai Elantra-ն. Lexus-ը կողաշրջվել է

21:31, 16 ապրիլ 2020 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Նորագավիթի նորակառույց ճանապարհին բախվել են Opel Astra մակնիշի 36 FX 249 համարանիշի, Lexus GX 470 մակնիշի 35 XR 531 համարանիշի և Hyundai Elantra մակնիշի 30 ՍԼ 485 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագհիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով Lexus-ը կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայորղները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ը, որը բախվել է Lexus ին, Lexus-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Hyundai Elantra-ին և կողաշրջվել: Բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի բետոնե արգելապատնեշը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր