00:00:00

Տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից. ինքնասպանության փորձը կանխվել է

15:48, 16 ապրիլ 2020 Պատահարներ

1989 թվականի ծնված տղամարդը փորձել է Հաղթանակի կամրջից իրեն ցած նետել, որը կանխվել է։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։ Ապրիլի 16-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Վաղարշակ Ա.-ն (ծնված 1989 թ.) անցել է արգելապատնեշը եւ փորձում է ցած նետվել կամրջից: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Վաղարշակ Ա.-ի հետ վարել է հոգեբանական զրույց:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր