00:00:00

Մասրիկ գյուղի մոտ մեքենա է շրջվել. 6 երտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց. նրանց վիճակը ծանր է

11:43, 16 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 16-ին, ժամը 00:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարին՝ Փոքր Մասրիկ գյուղի մոտ, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Արա Ա., 27 տարեկան) դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց և շրջվել։ Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ Ժորա Ա.-ն (23 տարեկան), Վան Ա.-ն (32 տարեկան), Կարեն Շ.-ն (26 տարեկան), Արմեն Հ.-ն (27 տարեկան) և Արման Բ.-ն (27 տարեկան) տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր