00:00:00

Սյունիքի մարզում 11-ամյա աղջիկը տան նկուղում հայտնաբերել է 71-ամյա պապիկի կախված դին

23:25, 11 ապրիլ 2020 Պատահարներ

Երեկ՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 14:20-ի սահմաններում, Տեղ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը ահազանգել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ գյուղի տներից մեկում տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, նույն հասցեի բնակիչ, 11-ամյա աղջիկը տան նկուղում, ջեռուցման համակարգի համար նախատեսված խողովակից կախված վիճակում հայտնաբերել է պապիկի՝ 71-ամյա Սուլթան Մ.-ի դին: Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա՝ պարանոցի շրջանում, հայտնաբերվել է ճմլման ակոս: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակցել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր