00:00:00

Ողբերգական դեպք Երևանում. հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի

22:25, 10 ապրիլ 2020 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-211 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի 75 շենքի հարևանությամբ հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները մարել են կրակը, որից հետո այնտեղ հայտնաբերել են 65-70 տարեկան տղամարդու մոխրացած դի: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալթիայի բաժին, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրդեհը, որտեղ հայտնաբերվել է դին, ավելի շատ օգտագործվել է թափառաշրջիկների կողմից՝ որպես հավաքատեղի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր