00:00:00

Գյումրիի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

10:55, 10 ապրիլ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 9-ին, ժամը 18:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մսի կոմբինատ թաղամասի Լիսինյան փողոցում՝ նախկին ուսումնարանի շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Սամվել Տ.-ի (ծնված 1949 թ.) դին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր