00:00:00

Երևանում բախվել են Volkswagen Golf-ն ու Ford Transit-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր

13:43, 09 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմանում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են «Volkswagen Golf» և «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է, իսկ վարորդն էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Կողաշրջման հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր