00:00:00

Ավանում «Lexus IS»-ն դուրս է եկել ճանապարհից եւ բախվել քարե շինության պատին. Կա վիրավոր

11:32, 08 ապրիլ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 04:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտավթար. ավտոմեքենան բախվել է պատին, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խուդյակով փողոցի թիվ 176 շենքի մոտակայքում «Lexus IS» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գեւորգ Դ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել քարե շինության պատին: Վարորդը հոսպիատալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ եւ հոսանքազրկել ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր