00:00:00

Թալինի շրջանաձեւ խաչմերուկի մոտ «Մերսեդեսը» բախվել է գազատարին. Վարորդին հասցրել են հիվանդանոց

10:41, 08 ապրիլ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 01:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի շրջանաձեւ խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպանդարյան փողոցի թիվ 47 հասցեում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վազգեն Ա., ծնված 1994 թ.) բախվել է գազատար խողովակին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր