00:00:00

Երեւան-Երասխ ճանապարհին BMW-ն դուրս է եկել ճանապարհից ու շրջվել

14:31, 07 ապրիլ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 07:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «BMW 525» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեւորգ Խ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր