00:00:00

Քաղաքացին ընկել է Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակը. փրկարարները նրան մոտեցրել են շտապօգնության մեքենային

12:19, 07 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 6-ին, ժամը 22:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել են Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մազիր Ֆ.-ն Հրազդանի կիրճում գտնվող «Հավանա» ռեստորանային համալիրի մոտակա բարձունքից սահել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված: Փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր