00:00:00

Արթիկ քաղաքում Range Rover-ն այրվել է

11:07, 07 ապրիլ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 00:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Թումանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 65 տան մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 01:03-ին: Այրվել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը՝ մասամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր