00:00:00

Լոռու «Ձոր»-ում ավտոմեքենան ընկել է գետը

22:00, 05 ապրիլ 2020 Պատահարներ

Լոռու մարզի «Ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Ապրիլի 5-ին՝ ժամը 15:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Գ.) հայտնվել է Ձորագետ գետի մեջ։ Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր