00:00:00

Փլուզում Վարդաշեն փողոցում. տուժածներ չկան

18:01, 04 ապրիլ 2020 Պատահարներ

Ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի բետոնե պատշգամբը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 66/1 հանրակացարանային շենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել պատշգամբի հարթակի մոտ 25 սմ հատվածի փլուզում: Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչին: https://www.youtube.com/watch?v=AZMYZmGMg6s&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր