00:00:00

ԱԺ-ի դիմաց Mercedes-ը բախվել է ՃՈ-ի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր

13:57, 30 մարտ 2020 Պատահարներ

Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այսօր՝ ժամը 11։30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով կա վիրավոր։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։ Բախման հետեւանքով ոստիկանական ավտոմեքենան էլ առաջ է ընթացել եւ բախվել աղբատար ավտոմեքենային եւ աղբարկղին։ Վթարի հետեւանքով ճանապարհային ոստիկանության տեսուչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր