00:00:00

Հրդեհ Երեւանի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

11:00, 28 մարտ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 27-ին, ժամը 23:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 70/2 շենքի բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել, նկատվում է ծուխ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:19-ին, մարվել՝ 00:25-ին: Այրվել են երկու բազկաթոռ, մեկ ներքնակ, երկտեղանի մահճակալ, վնասվել են հյուրասենյակի եւ ննջասենյակի պատուհանների ապակիները: Պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր