00:00:00

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. վարորդը УАЗ-ով հետընթաց կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ

22:15, 27 մարտ 2020 Պատահարներ

Երեկ՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Խնձորեսկ գյուղի բնակիչ, 23-ամյա Վ. Ղ.-ն իր վարած УАЗ 467 Բ մակնիշի 35 ՕG 899 համարանիշի ավտոմեքենայով Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհահատվածում հետադարձ կատարելու ընթացքում կողաշրջվել է, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Դ.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 18-ամյա Գ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության ջոկատը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր