00:00:00

Խոշոր ավտովթար-հրդեհ Հրազդանում. Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին. Հրդեհ է բռնկվել. Կան վիրավորները

12:13, 27 մարտ 2020 Պատահարներ

Կոտայքի մարզում, մարտի 26-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 23։45-ի սահմաններում Քասախ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Վահագն Հ-ն իր վարած Opel մակնիշի 35 MG 643 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդ Վահագն Հ-ն և նրա ուղևոր՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 31-ամյա Ազատ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր