00:00:00

Սեբաստիա փողոցում «Նիվան» բախվել է արտաքին լուսավորության սյանն ու շրջվել. վիրավորների վիճակը կայուն ծանր է

10:57, 26 մարտ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 25-ին, ժամը 22:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա փողոցի թիվ 155 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտոթվար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Կառլեն Ղ., ծնված 1993 թ.) մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը եւ կողաշրջվել: Ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Նարեկ Ս.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր