Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչը զոհվել է իր խորդանոցում պահած հակատանկային ժանգոտած արկի պայթյունից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մարտի 25-ին, ժամը 14:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն: