00:00:00

Մալիշկայի մոտ ավտոմեքենան ընկել է Արփա գետը. վարորդը մահացել է

23:34, 24 մարտ 2020 Պատահարներ

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ այսօր, ժամը 15։30-ի սահմանում «ԳԱԶ 3110» մակնիշի 34 VC 135 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Արփա գետում։ Մեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են եկել ոստիկաններ ու հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ: Հիվանդանոցից ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս են բերել գետից և այն տեղափոխել ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Անատոլի Ավագյանն էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր