00:00:00

Խոշոր վթար Երեւանում. Ford Transit-ը բախվել է կայանված Mercedes քարշակին եւ շրջվել

15:07, 24 մարտ 2020 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։50-ի սահմաններում Ford Transit մակնիշի 35 VV 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցում դեռեւս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 36 OZ 896 համարանիշի քարշակ ավտոմեքենային: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախաբար, տուժածներ չկան, իսկ Ford Transit-ը կողաշրջվել է եւ մասամբ փակել ճանապարհը, Mercedes քարշակն էլ դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր