00:00:00

Երեւանում շենքի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել

14:37, 24 մարտ 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 24-ին, ժամը 12:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 11 շենքի 3-րդ մուտքի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Իրականացվել է մուտքի բնակիչների տարհանում: Պարզվել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է ձեռքի հակատանկային նռնակի պայթուցիչ (РКГ-3): Իրականացվել է տարածքի հետախուզում ԱԻՆ կինոլոգների խմբի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր