00:00:00

ՃՏՊ Կասյան փողոցում. կան տուժածներ

09:38, 23 մարտ 2020 Պատահարներ

Մարտի 22-ին, ժամը 23:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Արամազդ Հ., ծնված 1989 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Արամ Խ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել ԲԿ (չի հաջողվել պարզել): Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային: Արամազդ Հ.-ն և ուղևոր Վրեժ Պ.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները փակել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր