00:00:00

Շիրակի մարզում մեղվի խայթոցից 54-ամյա քաղաքացի է մահացել

13:45, 22 մարտ 2020 Պատահարներ

Շիրակի մարզի Բագրավան գյուղում մարտի 21-ին մեղվի խայթոցից 54-ամյա քաղաքացի է մահացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Բագրավանի գյուղապետ Արտյոմ Պետրոսյանը: «Երեկ բակում գործ անելիս է եղել, երբ մեղուն պարանոցի հատվածում, երակի վրա է խայթել: Ինքն էլ ալերգիկ էր, տանն  էլ դեղ է ունեցել, արագ զանգել են բուժքույրին, եկել է, սրսկել,  բայց չեն հասցրել, 15 րոպեում մահացել է»,- ասաց համայնքապետը: Նա հավելեց, որ մահացածը 54-ամյա տղամարդ էր, ամուսնացած էր, չափահաս երեխաներ ունի:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր