00:00:00

Թումանյան փողոցի սրճարաններից մեկի շքամուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և գողացել դրամարկղը․ բերման է ենթարկվել Երևանի 21-ամյա բնակիչ

15:07, 21 մարտ 2020 Պատահարներ

Մարտի 20-ին, ժամը 10.37-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 19-ի ժամը 22.30-ից մարտի 20-ի ժամը 10.00-ն, Թումանյան փողոցում գործող սրճարանի շքամուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և գողացել դրամարկղը: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է Ամիրյան փողոցում ապրող 21-ամյա մի երիտասարդ, որը ժամը 16.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Հայտնել է նաև, որ Ամիրյան փողոցում գործող սննդի խանութից օրերս գողացել է համակարգիչ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր