00:00:00

Արմեն Սարգսյանը սիրով է հիշում «Արեգակ» ներառական սրճարանի իր պատանի բարեկամներին

12:10, 21 մարտ 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը սիրով է հիշում Գյումրիի «Արեգակ» ներառական սրճարանի իր պատանի բարեկամներին։ Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության աշխատակիցների միջոցով օրերս սրճարանի աշխատակիցներ Միքայելին, Գրիշային և Հովհաննեսին են փոխանցվել նախագահ Արմեն Սարգսյանի նվերները։ Գրիշային և Հովհաննեսին են հանձնվել դյուրակիր համակարգիչներ, իսկ Միքայելենց բնակարանը ապահովվել է ջեռուցման համակարգով: Հ․Գ․ Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։ Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր