00:00:00

Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցը հետաձգվել է ոչ կորոնավիրուսի պատճառով. «Հրապարակ»

13:22, 21 մարտ 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարվա առաջին կեսին պաշտոնական այց կունենա Ռուսաստանի Դաշնություն․ այցն սպասվում էր ապրիլ-մայիս ամիսներին, որը կլիներ նրա առաջին պաշտոնական այցը` 2 տարվա պաշտոնավարման ընթացքում: Ի դեպ, առաջին կիսամյակի ընթացքում սպասվում էր նաեւ հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, ինչպես նաեւ Վ. Մատվիենկոյի այցը Հայաստան: Ի դեպ, հայ ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի հետ կապված մեր հարցմանն ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ նիստը հետաձգվել է, սակայն դա չի եղել կորոնավիրուսից առաջ, այլ` ուրիշ պատճառով, եւ ոչ մինչեւ աշուն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր