00:00:00

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտողը կարող է ազատազրկվել մինչեւ 5 տարի ժամկետով. Նոր նախագիծ ԱԺ-ում

21:37, 20 մարտ 2020

Հայաստանի Ազգային ժողովը հրատապ արտահերթ նիստում քննարկում է Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։ Հարցը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։ «Այս լրացումներով ապահովվելու է արտակարգ դրության ռեժիմի սահմանված կարգը։ Ոչ բոլոր քաղաքացիներն են հոժարակամ մեկուսացվում կամ ինքնամեկուսացվում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է նոր մաս հետեւյալ բովանդակությամբ. «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով», ինչպես նաեւ լրացնել 11-չդ մաս, հետեւյալ բովանդակությամբ. «իզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտել, որն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չաով։ Քրեական օրենսգրքում լրացումվում է 277.1 հոդվածով. «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»,-ասաց փոխնախարարը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր