00:00:00

«Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտ ավտոմեքենա է այրվել

21:28, 20 մարտ 2020 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 20-ին, ժամը 17:23-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Աբովյան խճուղու թիվ 5 շենքի մոտակայքում՝ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:09-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մհեր Շ.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են պլաստմասսայե դետալներ և էլեկտրական լարեր՝ մասնակի: Տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր