00:00:00

ԿԳՄՍ ենթակայության տակ գտնվող փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները կվարձատրվեն

21:09, 20 մարտ 2020

Արտակարգ դրության պայմաններում փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները վարձատրվելու են։ Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարություnյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք վարձատրվելու են մշակութային կենտրոնների աշխատակիցները։ «Նախարարությանը կից մշակութային հաստատությունների առումով այդ հարցը լուծված է»,- ասաց նախարարը։ Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային կենտրոններին, նախարարը նշեց, որ այդ հարցի շուրջ դեռ քննարկում չի ունեցել քաղաքապետի և փոխքաղաքապետի հետ, բայց ենթադրում է, որ այն նույնպես լուծված է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր