«Առինջ մոլի» փոխտնօրեն, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյաննը պնդում է՝ իրականության հետ աղերս չունեն մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ եթե մոլի վաճառողները ինքնակամ փակեն տաղավարները և գնան, ապա այդ դեպքում ստիպված են լինելու վճարել տաղավարների ամսավճարը, որը կազմում է 100-150 հազար դրամ։
«Այսօր նկատեցի, որ «Առինջ մոլում» կային վաճառողներ, որոնք խուճապի մեջ էին, ասում էին՝ ինչու ենք գալիս, կորոնավիրուսի հետ կապված՝ վտանգներ կան․․․․ և այն։ Մենք իրենց բացատրեցինք, ասացինք՝ շուկան ձեր ցանկությամբ է բացվել, ամեն բան, այսպես ասած, ձեր սրտով է եղել, ուստի հիմա ձեր կամքն է․ կարող եք գնալ, կարող եք մնալ ու շարունակել աշխատել․ այնտեղ գումարի, ամսավճարի մասին խոսք անգամ չի եղել։ Մենք ասացինք, որ պայմանագիր ենք կնքել, ուստի իրավունք չունենք արգելել, որ իրենք աշխատեն։
Հետո էլ որոշ առևտրականներ կարող են մեզ դատի տալ, ասել, որ մենք շուկան փակել ենք ու իրենց վնաս հասցրել։ Մենք բացատրեցինք, ասացինք՝ ձեր կամքին չենք կարող հակառակվել․ ով ուզում է, կարող է տաղավարը բաց պահել, ով ուզում է՝ կարող է փակել։ Կրկնում եմ՝ փակ տաղավարների համար գումար պահանջելու մասին խոսք չի էլ եղել։ Ամսավճարների հետ կապված, առհասարակ, ոչ մի խոսք չի եղել։
Մենք միշտ աջակցել ենք վաճառողներին։ Շուկայի կառավարմամբ մենք ենք զբաղվում։ Պարոն Ծառուկյանը շուկայի կառավարումը մեզ է վստահել, մենք էլ կառավարումն իրականացնում ենք բարձր մակարդակով, ժողովրդի հետ փոխըմբռնումով։ Մենք ասացինք, որ ինչ իրավիճակ էլ լինի, պատրաստ ենք փոխըմբռնման», - ArmDay.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Ներսիսյանը։