00:00:00

Բացի պարզ մարդկային վերաբերմունքից, հիշենք նաև մշտական քաղաքական օրենքների մասին․ Աշոտյան

21:33, 20 մարտ 2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Գլոբալ պանդեմիկ ճգնաժամը բացի մարտահրավերերից բացահայտում է նաև մարդկության բարի և գթասիրտ կողմերը: Համերաշխություն, սոլիդարություն և ընկերակցություն արտահայտող բազմաթիվ տեսա- և ֆոտոնյութեր ակնթարթորեն դառնում են համացանցային հիթեր: Նույն իրողությունը տարածվում է նաև միջպետական հարաբերությունների վրա: Հատկապես Իտալիայի եւ Իրանի նկատմամբ: Հիշեցնեմ, որ մեր համայնքները քույր քաղաքներ ունեն այդ թվում՝ նշվածս երկրներում: Երևանը դեռ հեռավոր 1973 թվականին իր առաջին պայմանագիրը կնքել է իտալական Կարարա քաղաքի հետ: Իսկ Երևանի սրտում այս իրադարձության պատվին տեղադրված հայտնի հուշարձանը վաղուց դարձել է մեր քաղաքի այցեքարտերից մեկը: Մեր մայրաքաղաքի քույր քաղաք է նաև Վենետիկը, ինչպես նաեւ իրանական Սպահանը։ Գյումրին ևս իտալական քույր քաղաք ունի՝ Նարդոն: Կան այլ կապեր եւս Առաջարկում եմ, որպեսզի մեր այն քաղաքները, որոնք իտալական, իրանական եւ այլ ախտահարված բնակավայրերի հետ ունեն քույր համայնքի կարգավիճակ, իրենց համերաշխությունն հայտնեն այդ քաղաքների բնակիչներին: Դա կարող է արվել տարբեր մակարդակներով և ձևերով՝ պաշտոնականից մինչև շատ մարդկային: Սոցիալական ցանցերը թույլ են տալիս հասցնել մեր ջերմությունն ու սատարումը դժվարությունների մեջ ապրող, հազարավոր հարազատներ կորցնող մեր բարեկամ ժողովուրդներին: Բացի պարզ մարդկային վերաբերմունքից, հիշենք նաև մշտական քաղաքական օրենքների մասին։ Ինչպես անգլիացիներն են ասում. A friend in need is a friend indeed՝ Նեղ օրերի ընկերն է իսկական»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր