00:00:00

Վարչապետ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին և Հասան Ռոհանիին

20:45, 20 մարտ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:      Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է.    «Ձերդ Վսեմություն,   Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:   Թող գալիք տարին Իրանի համար լինի բոլոր ոլորտներում ձեռքբերումների, խաղաղության և բարօրության տարի:    Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամության կապերն ու համագործակցությունն էլ ավելի են ամրապնդվելու ի նպաստ մեր ժողովուրդների առաջընթացի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության:   Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ նաև քաջառողջություն և համբերություն՝ մեզ բոլորիս պատուհասած համաճարակին Աստծո օգնությամբ դիմակայելու և դրա հասցրած վնասներից շուտափույթ ապաքինվելու համար»: Վարչապետ Փաշինյանի՝ ԻԻՀ նախագահին հղված ուղերձում նշված է.  «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին գարնանամուտի գեղեցիկ տոնի՝ Նովրուզի կապակցությամբ:  Թող այս հինավուրց տոնը խաղաղություն և բարեկեցություն բերի բարեկամ Իրանին: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:  Մարդկությանը պատուհասած փորձության այս օրերին ցանկանում եմ հայ ժողովրդի զորակցությունը հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին և առողջություն մաղթել բոլորին: Ցավում եմ, որ ստեղծված իրավիճակի պատճառով այս տարի Հայաստանը չկարողացավ Նովրուզի օրերին հյուրընկալել մեր բարեկամ իրանցիներին: Սակայն լիահույս եմ, որ հաջորդ տարի մեր դռները կրկին բաց կլինեն Իրանի բոլոր քաղաքացիների համար»:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր