00:00:00

Լրագրողական մի շարք կազմակերությունների կոչը ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը

20:33, 20 մարտ 2020

«Մենք ներքոստորագրյալներս, տարբեր ձեւաչափերով արտահայտել ենք մեր բացասական կարծիքը ՀՀ-ում աԱրտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման այն դրույթների վերաբերյալ, որոնք կարգավորում են տեղեկատվության տարածումը: Նշված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրում ենք, որ դրանց կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին եւ չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը` ֊ անհապաղհ ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2020 թ. մարտի 16-ի Կառավարության N 298–Ն որոշման 23, 24, 25 եւ 26 կետերը; ֊ մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը եւ կապահովի պաշտոնական կառույցների եւ լրատվամիջոցների միջեւ արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը:
Մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել նման փաստաթղթի մշակման աշխատանքներին: Երեւանի մամուլի ակումբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Ինֆորմացիայի ազատության կենտրոն Հանրային լրագրության ակումբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ Գորիսի մամուլի ակումբ «Իրավունքի գերակայություն» ՀԿ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր