00:00:00

Հարգում և խրախուսում ենք մեր մարզիկների և ապագա չեմպիոնների աշխատանքն ու ջանքը. Արայիկ Հարությունյան

11:45, 20 մարտ 2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգում և խրախուսում ենք մեր մարզիկների և ապագա չեմպիոնների աշխատանքն ու ջանքը: Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվավճար, նախկինի 100 հազար դրամի փոխարեն: 140 հազար և 100 հազար դրամ համապատասխանաբար կստանան օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները: Պատվովճարներ են սահմանված նաև աշխարհի առաջնության հաղթողի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների համար (պատվովճարները կտրվեն ցմահ): ❗️Մանրամասները կհրապարակվեն երեկ ընդունված կառավարության որոշումը հրապարակելուց հետո»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր