00:00:00

Հերթական առաջարկս կորոնավիրուսի դեմ պայքարում․ Արմեն Աշոտյան

23:53, 19 մարտ 2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ստացվեց այնպես, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանն առաջամարտիկ դարձավ՝ ցուցաբերելով ճգնաժամային կառավարման բավականին բարձր արդյունավետություն: Համաճարակի տեմպերը այդ երկորւմ սկսել են նվազել և Չինաստանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել մյուս երկրներին վարակի դեմ պայքարում: Չինական օգնության ձեռքը արդեն հասել է Իտալիա, Իրան, Սերբիա և այս աշխարհագրությունն ընդլայնվում է: Հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, Հայաստանի ԱԳՆ-ին առաջարկում եմ դիմել Չինաստանին մեր երկրին նմանատիպ աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Վստահ եմ, որ հայ-չինական բարեկամության կապերն այնքան ամուր են, որ այդ խնդրանքին արագ կերպով ընթացք կտրվի: Ակնկալվող աջակցության փաթեթը կարող է ներառել հետևյալ ուղղությունները՝ 1. Կազմակերպչական-մեթոդական օգնություն 2. Բուժ. անձնակազմի վերապատրաստումներ և փորձի փոխանակում 3. Նյութատեխնիկական աջակցություն Աջակցույթուն խնդրելը ամոթ չէ, հատկապես, երբ կա բարեկամ երկիր, որն ունի անհրաժեշտ փորձն ու հնարավորությունները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր