00:00:00

Վայոց ձորի նախկին մարզպետը դարձել է կոյուղագիծ անցկացնելու դեմ բողոքի ակցիայի մասնակից. Hraparak.am

22:14, 19 մարտ 2020

Վայոց ձորի նախկին մարզպետ  Տրդատ Սարգսյանը, որը բնակվում է  Ծարավ աղբյուր 55/5 հասցեում, անմիջապես շենքի բակում վիճաբանում էր մի շարք քաղաքացիների հետ։ Այս մասին գրում է Hraparak.am կայքը և հայտնում, որ ինչպես պարզել են, նախկին մարզպետի և իր կողմնակիցների՝ հարևանների, վեճը կապված է եղել իրենց շենքի դիմաց սեփական տներ կառուցող սեփականատերերի հետ։ Բանն այն է, որ քոթեջների կոյուղագծերը պետք է միացվեն Ծարավ աղբյուր 55/5-ի կոյուղագծին, ինչին շենքի բնակիչները դեմ են։ Շենքի բնակիչները պնդել են, որ դա իրենց սեփականությունն է և իրենք պետք է որոշեն՝ միանալու են նոր կոյուղագծերն իրենց շենքի կոյուղագծին, թե ոչ։ Սեփականատերերն էլ իրենց հերթին նշել են, որ քաղաքապետարանը թույլտվություն է տվել, որ իրենց գործողությունները օրինական են։ «Մենք բոլոր թույլտվություններն ունենք։ Մի անգամ արդեն շինարարությունը կասեցվել է, բայց նորից թույլտվությունը եկել է։ Կոմունալ բաժինը թույլտվությունը տվել է, որ մենք լրիվ օրինական ենք։ «Վեոլիան» էլ տվել է տեխպայմանագիրը և ասում է, որ սա իմ գիծն է։ Երբ հաշվիչներ են դնում, ավտոմատ այդ գիծը դառնում է «Վեոալյաի» սեփականությունը»,- ասել է սեփականատերերից մեկը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր