00:00:00

Արտակարգ դրության սահմանափակումները խոչընդոտել են ընտանիքի միավորմանը․Պարետի շուրջօրյա աշխատանքի արդյունքում լուծվել է ՄԻՊ բարձրացրած հարցը

20:19, 19 մարտ 2020

Երեք երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված արգելքների պատճառով ընտանիքի՝ երեխաների և ամուսնու հետ վերամիավորվելու հարցում։
Այս դեպքն Արման Թաթոյանը քննարկել է Տիգրան Ավինյանի հետ և նրա հետ շուրջօրյա համատեղ աշխատանքի արդյունքում արագ կազմակերպվել է ընտանիքի վերամիավորումը։
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում արտակարգ դրության պայմաններում Պարետի նման պատրաստակամությունը, արագ արձագանքը և կոնկրետ դեպքերին անհատական մոտեցումը։
Այնպիսի իրավիճակներում, ինչպիսին արտակարգ դրությունն է, հատկապես է կարևոր նկարագրված օրինակով պետության արագ արձագանքը մարդու իրավունքների հարցերին և անհատական մոտեցումը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր