Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:
Արտադրատեսակների ցանկը ➡️ https://bit.ly/2QvhaXh
Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։
Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա: